1.000դր
| Գին 23.000 դր. |
Զեղչ 50% |
Խնայում 11.500 դր. |
Տեղեկություններ
Մենյուների գները ակցիայի շրջանակներում`
Մենյու N1
1. Պանրով Ֆոնդյու - 12.000դր. 6.000դր.
2. 1 շիշ գինի (Chateau Voskevaz) - 4.500դր. 2.250դր.
3. Ցանկացած 1 թխվածք - 1.000-2.500դր. 500-1.250դր.
Այս մենյուն նախատեսված է մինչև 6 անձի համար: Յուրաքանչյուրը կարող է ընտրել ցանկացած տեսակի 1 թխվածք:
Մենյու N2
1. Շոկոլադով Ֆոնդյու - 12.000դր. 6.000դր.
2. 1 շիշ գինի (Chateau Voskevaz) - 4.500դր. 2.250դր.
Այս մենյուն նախատեսված է մինչև 6 անձի համար:
Մենյու N3
1. 2 սթեյք (քարի վրա) - 14.000դր. 7.000դր.
2. 1 շիշ գինի (Chateau Voskevaz) - 4.500դր. 2.250դր.
3. Ցանկացած 1 թխվածք - 1.000-2.500դր. 500-1.250դր.
Այս մենյուն նախատեսված է 2 անձի համար: Յուրաքանչյուրը կարող է ընտրել ցանկացած տեսակի 1 թխվածք:
Աշխատանքային ժամերը` 11:00-24:00
Ձեր զեղչված հաշվին գումարվելու է նաև 10% սպասարկման վճար:
Լրացուցիչ տեղեկությունների համար
խնդրում ենք զանգահարել «Le Bouchon» ռեստորան:
Արդեն կարող եք լիցքավորել Ձեր անձնական հաշիվը SalesBoom քարտերով, որոնք վաճառվում են Հայփոստի մասնաճյուղերում:
Կուպոններ կարող եք ձեռք բերել նաև (055) 41 22 64 հեռախոսահամարով (զանգահարել մինչև 18:00):
ք. Երևան, Աբովյան 26 (010) 54 82 87 |
Ֆրանսիական խոհանոց հայկական շեշտադրությամբ
Կյանքի արագընթացությունը ստիպում է մեզ անընդհատ շտապել, և մենք հաճախ մոռանում ենք մեր և մեր հարազատների մասին: Իրադարձություների հորձանուտում տենչում ենք գտնել մի վայր, որտեղ շրջապատված կլինենք անսահման ուշադրությամբ և ոչ ոք չի խանգարի հաղորդակցվելու մեր սիրելիների հետ: Մեր նպատակն է ստեղծել մեր ռեստորանում հենց այդպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Ձեր մտերմիկ շփմանը: Հարմարավետ աթոռներն ու բազկաթոռները, յուրօրինակ լուսավոությունը, մեղմ երաժշտությունը, համեղ ճաշատեսակներն ու խմիչքները կստեղծեն հանգիստ և ջերմ մթնոլորտ:
Le Bouchon–ը ֆրանսիական նրբաճաշակության և հայկական ավանդույթի ներդաշնակությունն է: Այդ մոտեցումն արտացոլված է ռեստորանի ինտերիերում և խոհանոցում:
Le Bouchon ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է գինու խցան, այդ անվանումը պատահական չէ, քանի որ ռեստորանի գինիների հավաքածուի մեջ ընդգրկված են բարձրակարգ գինիներ:
Le Bouchon ռեստորանը հիանալի վայր է ընկերական և գործնական հավքույթների համար:
Ինտերիեր
Ինտերիերը ձևավորելիս հաշվի է առնվել լավագույն հայ դիզայներների մտքերն ու աշխատանքները. սև քարերով պատեր, հարմարավետ աթոռներ ու բազմոցներ, մուգ փայտե սեղաններ, մոմեր և յուրահատուկ լուսավուրություն, պատի վահանակներ և այլն: Եթե ցանկանում եք ավելի մտերմիկ միջավայր, ապա երկրորդ սրահը Ձեզ համար է: Երկու տարբեր սրահները բաժանում է կարմրանարնջագույն պատը, որն աչքի է զարնում իր ինքնատիպությամբ: Սրահների մեջտեղում է գտնվում ընկույզի փայտից հնամենի կահույքը, որը համահունչ է սրահնների գունային համադրությանը: Ռեստորանն ամբողջությամբ պատկերում է հինն ու ժամանակակիցը. մի կողմից այն թույլ է տալիս զգալ անցյալը, մյուսից հիշեցնում է, որ դրսում 21-րդ դարն է:
Խոհանոցը
Le Bouchon ռեստորանի խոհանոցը հեղինակային կերակրատեսակների, ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկանակ խոհանոցի հիանալի միաձուլում է: Հաճախորդները կարող են ճաշակել ֆրանսիական խոհանոցի ուտեստները: Ռեստորանի մենյույում կան նաև կերակրատեսակներ հայկական խոհանոցը նախընտրողների համար:Ուտեստները պատրաստելիս օգտագործվում է միայն բարձրակարգ մթերք: Օրինակ, աղանդերը պատրաստվում է միայն բարձրակարգ ֆրանսիական շոկոլադից, իսկ սոուսներն ու մայոնեզը պատրաստում են խոհարարները: Ռեստորանի հատուկ ուտեստներից են ֆրանսիական «Chateu Briant» և «Կայսերական» սթեյքերը, «Le Bouchon» աղցանը, «Le Bouchon» աղանդերը կամ «Հարբած տանձը» (գինու մեջ եփված տանձը, որը մատուցվում է գինու հետ), պանրի և շոկոլադե ֆոնդյուները:
Գինու մենյու
Իրական գինու սիրահարները գիտեն, որ ճիշտ ընտրված գինին մենյուի կարևորագույն մասն է:Le Bouchon-ի գինու ցանկը կազմված է լավագույն ֆրանսիական, իտալական, իսպանական, չիլիական և հայկական գինիներից: Առաջարկում ենք հատկապես համտեսել ռեստորանի ֆիրմային «Le Bouchon» գինին՝ պատրաստված հայկական «Արենի» գինուց:Ռեստորանում ստեղծված են այդ կենարար խմիչքը պահելու անհրաժեշտ պայմաններ։
Բար
Le Bouchon-ի բարն առաջարկում է խմիչքի լայն ընտրանի. ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլներ, դասական և օրիգինալ ըմպելիք:
Երաժշտություն
Յուրաքանչյուր հանգստյան օր Le Bouchon ռեստորանում կարող եք ունկնդրել կենդանի հնչողությամբ տարբեր ոճի երաժշտություն: Մենք կզարդարենք Ձեր երեկոն դասական, ջազ, բլյուզ, լատինո, էթնիկ և այլ երաժշտությամբ: Կենդանի երաժշտությունը կդարձնի յուրաքանչյուր երեկոն անմոռանալի և կլցնի այն թեթևությամբ ու գեղեցկությամբ:
Քեյթրինգներ, բանկետներ և ֆուրշետներ
Բացի Աբովյան 26 հասցեից, Le Bouchon ռեստորանն ունի նաև շարժական խոհանոց գեղեցիկ սպասքով, կահույքով և այն ամենով, ինչ անհրաժեշտ է քեյթրինգների, բանկետների և ֆուրշետների կազմակերպման համար Ձեր նախընտրած վայրում՝ լինի դա տուն, այգի, գետի կամ լճի ափ: Մենք կկազմակերպենք քեյթրինգ, բանկետ, ֆուրշետ, հարսանեկան արարողություն, բացօթյա հանգիստ և այլն: Մեր խոհարարներն ու մատուցողները կօգնեն հյուրասիրելու Ձեր հյուրերին տանը, քաղաքից դուրս կամ ցանկացած այլ վայրում:Ձեզ մնում է միայն ընտրել վայրն ու ժամանակը:
Le Bouchon ռեստորանն առաջարկում է իր հյուրերին բարձրակարգ մատուցում և հաճելի միջավայր, իսկ Ձեր յուրաքանչուր այցը ռեստորան կդառնա անմոռանալի խնջույք:


